ԵԱՏՄ գործակցության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա միության ներքին շուկայի զարգացումը. Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց ռեժիմով նիստին:

Վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ գործակցության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա միության ներքին շուկայի զարգացումը:

«Առանց խոչընդոտների ներքին շուկայի զարգացումը կնպաստի մեր պետությունների տնտեսական աճին, մրցակցության բարձրացմանը, բիզնեսի ակտիվացմանը, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը:

Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստեն միության պետությունների տնտեսությունների կառուցվածքային վերափոխմանը, արդիականացմանը և դիվերսիֆիկացմանը, որը կարևոր նշանակություն ունի համաշխարհային գների տատանման, գլոբալ տնտեսության ճգնաժամերի խորացման պայմաններում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում