Գազալցակայաններում և բենզալցակայաններում թերլցումները կբացառվեն

ԱԱրսեն Մկրտչյան

Գազալցակայաններում և բենզալցակայաններում վերահսկողությունը կխստացվի: Կառավարության որոշմամբ լրացումներ են կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում:

Ժաննա Զաքարյան (ՀՀ ԷՆ որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ) - Պարբերաբար բողոքներ էին ստացվում, որ վառելիքաբաշխիչ աշտարակների միջոցով վառելիքի վաճառքի ժամանակ թերլցումներ են արձանագրվում:

Այսուհետև տնտեսվարողները պարտավոր են վառելիքաբաշխիչ աշտարակներում ունենալ նոր սարք: Այն բացառելու է անհարկի միջամտությունները, որի արդյունքում թերլցումները կբացառվեն:

Ժաննա Զաքարյան - Օնլայն ռեժիմում աշխատող սարք է լինելու է, և ցանկացած միջամտություն կգնա շուկայի վերահսկողության տեսչություն, ու եթե կա խախտում, դա կարձանագրվի որպես միջամտություն:

Բենզալցակայաններն այսուհետև պարտավոր են ունենալ նաև ստուգաչափ տարաներ, որոնց միջոցով ցանկացած պահի վարորդը կարող է ստուգել ձեռք բերվող վառելիքի քանակը:

Ժաննա Զաքարյան - Թեև կա խնդիր մենք փորձել ենք իրավական լուծումն ապահովել:

Խախտումներ արձանագրվելու դեպքում տնտեսվարողը ենթարկվելու է վարչական պատասխանատվության: Համապատասխան սարքի բացակայության դեպքում տնտեսվարողը՝ գազալցակայանը կամ բենզալցակայանը, տուգանվելու է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ժաննա Զաքարյան - Ցանկացած միջամտության դեպքում, որը կարող է հանգեցնել չափագիտական նորմերի փոփոխության, տնտեսվարողը կտուգանվի 500 հազար դրամով:

Մեկ տարվա ընթացքում կրկին խախտում արձանագրվելու դեպքում տնտեսվարողն արդեն կտուգանվի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:
 

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում