«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակն առաջինն է
14-ամյա երգչուհին համաեվրոպական բեմում կներկայանա «Քամի, քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքի հեղինակներն են` Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։













