Բարձր աշխատավարձ, պարգևատրում, վարձատրության բոնուսային համակարգ... Խրախուսման ևս մեկ տարբերակ է աշխատակիցների բաժնետիրացումը: Աշխարհում ընդունված՝ բաժնետոմսեր հատկացնելու տարբերակով, պարզվում է, էկոնոմիկայի նախարարը տարիներ առաջ իր իսկ ստեղծած ընկերության մի մասը կիսել է աշխատողների հետ:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Ժամանակին իմ ստեղծած ընկերությունում տվել ենք: Որոշակի մարդիկ որոշակի գումարներ աշխատել են բաժնետոմսերի վաճառքից:
Հայաստանում բաժնետիրացման տարբերակն արդյունավետ կարող է գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում համոզված են մասնագետները: Հիմա Այ-Թի ոլորտում որակյալ մասնագետների ներհոսք է նկատվում՝ ասում է Վահան Քերոբյանը:
Վահան Քերոբյան - Հիմա մենք տեսնում ենք միգրացիա՝ սերվիս մատուցող ընկերություններից դեպի պրոդուկտ ստեղծող ընկերություններ: Դրանք հենց այն ընկերություններն են, որոնք արագ աճող են և կարող են բաժնետոմսերի տրամադրմամբ շահագրգռել ոչ միայն հայաստանյան ինժեներներին, այլ նաև ներգրավել դրսից և նույնիսկ ոչ հայ ինժեներների, և Հայաստանը դարձնել լուրջ էկոհամակարգ ունեցող երկիր:
Այ-Թի ոլորտում աշխատատեղերի թիվն այս տարի առաջին անգամ գերազանցեց 15 հազարի շեմը՝ ասում է Վահան Քերոբյանը: Բաժնետիրացումը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միանգամայն հնարավոր է՝ ասում է BDO միջազգային խորհրդատվական-հաշվապահական ընկերության խորհրդատուն:
Ալեքսանդր Շաղիկյան («BDO Արմենիա» ընկերության խորհրդատվական ծառայության ղեկավար) - Հայաստանում վերջերս տեղի ունեցավ բաժնետիրական ընկերությունների օրենքում, բաժնետիրաիրավական փոփոխություններ, որն այժմ այդ հնարավորությունները տալիս է:
Սա երկար ճանապարհի առաջին քայլն է՝ ասում են մասնագետները: Դեռ իրավական փոփոխությունների կարիք կա՝ պնդում են իրավաբանները, բարեփոխումների կարիք կա նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում: Որպես իրավաբանական անձ՝ Հայաստանում գերակշռում են ՍՊԸ-ները:

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի հիմնանորոգումն ավարտվում է

Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով

«Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան

Թռչում ենք Նյու Յորք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը



