Անցած շաբաթվա ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1476 խախտում

ԱԱրսեն Մկրտչյան

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1476 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 276 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 63, առանց վարորդական իրավունքի վկայականի 229 անձ։ 75 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ առանց համարանիշերի, 6-ը՝ կեղծված համարանիշերով, 6-ը՝ փոխարինված համարանիշերով, 20-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 30-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 218-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։  Բացի այդ, պարեկաները  ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 41 անձի՝ հայտնաբերելով 2 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում