ԿԸՀ-ն ստեղծել է համայնքներում հաշմանդամություն ունեցողների համար հարմարեցված ընտրատեղամասերը ներկայացնող էլեկտրոնային քարտեզ

ԳԳոհար Սարգսյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծել է էլեկտրոնային քարտեզ, որում ներկայացված են Հայաստանի համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ընտրատեղամասերը:

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հանձնաժողովը ցուցադրել է նաև տեսողության խնդիրներ ունեցողների համար բրալյան գրով տպված ուղեցույցները: Հարմարեցված և չհարմարեցված տեղամասերում ընտրական ամբողջ գործընթացի միջով անվասայլակով փորձել է անցնել Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը:

Նաթիա Նացվլիշվիլի (Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ) - Ես շատ հիասթափված էի, երբ չկարողացա ընտրություն կատարել առաջին ընտրական տեղամասում: Շատ վատ է և տխուր հաշմանդամություն ունեցող այն մարդկանց համար, որոնք գնում են ընտրատեղամաս, որպեսզի իրենց կամքն արտահայտեն, բայց չեն կարողանում անել դա: Երկրորդ ընտրական տեղամասն ավելի ներառական էր և հարմարեցված տեղաշարժի համար:

Տիգրան Մուկուչյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - Երբ սկսում է խնդիրը ավելի հրապարակային ներկայացվել, բնական է, սա կարող է միանշանակ խթանել, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն այդ տեղամասերին: Որպեսզի ինտերակտիվ քարտեզի վրա նշված դեղին գույնը շատ արագ վերածվի կանաչ գույնի: Ես համոզված եմ, որ այս գործիքը, որն ապահովելու է լիակատար տեղեկատվություն, կնպաստի նաև տեղամասային կենտրոնների վիճակի բարելավմանը՝ մատչելիության տեսանկյունից:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում