Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Արա Ֆիդանյանը մասնակցել է ՀԱՊԿ պետությունների իրավապահների հետ տեսակոնֆերանսին

ԼԼիլիթ Սեդրակյան

Նոյեմբերի 30-ին առցանց եղանակով տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նիստը:

Նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և շտաբի ծառայողներ, ինչպես և ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարներ:

Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորել է միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես ընդգծելով թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերը, ինչը կարևոր նշանակություն ունի ՀԱՊԿ անդամ-պետություններում հակաթմրամիջոցային պայքարի համաձայնեցված ռազմավարության և համատեղ միջոցների մշակման ու իրականացման գործում:

Ելույթի իր խոսքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերիյ Սեմերիկովը բարձր է գնահատել սեպտեմբերի 24-28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը՝ ընդգծելով կազմակերպչական այն մեծ աշխատանքը, որն իրականացրել էր հայկական կողմը:

Ելույթներով հանդես եկան նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրաբիզնեսի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Հակոբյանը և նույն վարչության հատուկ նշանակության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մուրադյանը:

Հաստատվեց նաև 2022 թվականին համակարգող խորհրդի հերթական նիստը Հայաստանում անցկացնելու որոշումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում