Վերանայված բյուջեով սահմանված ցուցանիշները հնարավոր է՝ գերակատարվեն. Բադասյանը՝ բյուջեի եկամտային հատվածի մասին

ԳԳոհար Սարգսյան

Դիտարկումները ցույց են տալիս, որ վերանայված բյուջեով սահմանված ցուցանիշները կկատարվեն, հնարավոր է՝ նաև գերակատարվեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ խոսելով հարկերի հավաքման մասին:

«Մենք ունենք 1 տրիլիոն 581 միլիարդ դրամ ցուցանիշը: Այդ թիվը ոչ միայն իրատեսական է, այլև կարծում եմ, որ որոշակի գերակատարում կունենա»,- ասաց Բադասյանը:

Բադասյանը խոսեց նաև հարկային հավաքումների վրա գնաճի ազդեցության մասին:

«Համեմատել ենք 2021 թվականը 2019 թվականի հետ, արձանագրել ենք, որ 2019 թվականի ցուցանիշները բարելավվում են: 2019 թվականը ռեկորդային տարի էր հարկային եկամուտների առումով: Նաև որոշակի ուսումնասիրություն ենք կատարել գնաճի ազդեցության մասով. ավել հավաքված գումարի նկատմամբ ընդամենը 3.2-3.4 տոկոսի ազդեցություն ունի»,- ասաց Բադասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում