Հանրային հեռուստաընկերությունը 65 տարեկան է. հոբելյանական տարեդարձը նշվել է համերգային ծրագրով

ԱԱնուշ Մուրադյան

Հանրային հեռուստաընկերությունը 65 տարեկան է:

Հոբելյանական տարեդարձն այսօր նշվել է համերգային ծրագրով: Բեմում են եղել Հանրայինի 6 սերունդները:

Տոնական բացումն արել է հեռուստատեսության առաջին հաղորդավար, ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը:

Ներկայացվել է 65-ամյա հանրայինի անցած ճանապարհը, բեմում են եղել հնաբնակներից Կարինե Սարգսյանը, Ալեքսանդր Սայադյանը, Վարուժան Օլքինյանը, Նոնա Զոտովան՝ հայտնի Նոնա մորաքույրը:

Համերգային ծրագիրը Առաջին ալիքի եթերում կլինի վաղը, մինչև այդ հեռուստադիտողին շնորհավորել են Հանրայինի ներկա ու նախկին աշխատակիցները:

Նարա Շլեպչյան (Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ) - Ի սրտե շնորհավորում եմ մեր ժողովրդին մեր հարազատ հեռուստատեսության ծննդյան առթիվ և կարծում եմ, որ մեր հեռուստատեսությունը դեռ երկար կծառայի մեր ժողովրդին, և շնորհավոր ծնունդդ, մայր հեռուստատեսություն։

Ջուլիետա Կաժոյան (ռեժիսոր) - Ինձ համար էնքան երջանիկ օր է այսօր, որ ես ապրեցի, հեռուստատեսության 65-ամյակը տեսա ու, իմիջիայլոց, պետք է ասեմ, որ հիացած եմ մեր էսօրվա հեռուստատեսության արդյունքով. շատ հետաքրքիր է դարձել, շատ ցանկալի։

Մարատ Օրդյան («Մեր արխիվը» հաղորդման հաղորդավար) - Այս աշխատողները, որ հիմա ես տեսնում եմ. էս բոլոր պայծառ, ջերմ դեմքերը, որ տարիներ շարունակ աշխատել են, ու հիմա նայում եմ դեմքներին, երազի պես կարծես լինի, ու ժամանակն ամբողջովին խառնվում է իրար. 65 տարի թե այսօր՝ նույն բանն է. բոլորս հավաքված ենք մի կետում, ժամանակի մի միավորի մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում