Պատվաստման շարժական կայան՝ Էջմիածնի կանգառում

ԳԳոհար Սարգսյան

Կանգառում հավաքվածները ոչ թե ուղևորներ են՝ ավտոբուսին սպասող, այլ՝ պացիենտներ, որոնք հերթ են կանգնել շրջիկ կայանում պատվաստվելու համար: Շարժական կայանն Էջմիածնի «խելացի» կանգառներից մեկում է տեղակայվել՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Էջմիածնի քաղաքապետարանի և «Մաստեր ֆարմ» ԲԿ-ի նախաձեռնությամբ:

Գոհար Շահինյան - Այսօր գործից պետք է բացակայեի, որ գնայի սրսկվելու, բայց իմացա, որ այստեղ են, եկա:

Մարգարիտ Միրզախանյան - Շաբաթ օրով հարմար է, որովհետև առաջին սրսկումից հետո շատ եմ վատացել, ավելի հարմար է այս ժամը, որ աշխատանքից էլ չբացակայեի:

Առաջնահերթ սպասարկվում են թիրախային խմբերը՝ թոշակառուներ, քրոնիկ հիվանդներ, հաշմանդամություն ունեցողներ: Երկու դեղաչափ ստացած այս տղամարդը եկել էր երրորդը ստանալու: Ճշտող հարցերից հետո մերժեցին, տուն ուղարկեցին:

Իսկ երկրորդ դեղաչափը ստանալու համար հերթ կանգնած այս կինը պատմում է՝ բարձր ջերմությունն ու ընդհանուր թուլությունը մեկ-երկու օր են տևել:

Սիրանուշ Գասպարյան - Երկրորդը մարսեմ, երրորդի մասին կմտածեմ, առողջությունը շատ կարևոր է:

Նիկոլայ Վասիլյան (ընտանեկան բժիշկ) - Մեծ մասամբ գալիս են երկրորդ դեղաչափը ստանալու, որովհետև առաջինը ստացածները շատ ավելի շատ են:

Պատվաստման շրջիկ ձևաչափը էականորեն կրճատում է կուտակումները բժշկական հաստատություններում: Իսկ բաց տարածքը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել սոցիալական հեռավորությունը, այլև կուտակումների դեպքում խուսափել վարակի հնարավոր տարածումից:

Ժաննա Արասխանյան (բուժքույր) - Պատվաստումից հետո 15 րոպե մնան տարածքում:

Անհրաժեշտության դեպքում պացիենտին առաջին բուժօգնություն կցուցաբերեն այս մեքենայում, որով էլ կարիքի դեպքում կտեղափոխեն հիվանդանոց: Շարժական կայանն Էջմիածնի «խելացի» կանգառում կաշխատի նաև վաղը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում