ԱԱՏՄ ստուգայցը համար 69 մանկապարտեզում

ՎՎահե Կոստանդյան

Կորոնաստուգայցերի ժամանակ նաև թվեր են հստակեցվում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկություն էր ստացել, որ համար 69 մանկապարտեզում գրանցվել է կորոնավիրուսի չորս դեպք: Մանկապարտեզ ստուգայցի ընթացքում պատկերը փոխվեց:

Նոնա Հայրապետյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի հակահամաճարակային բաժնի պետ) - Նոյեմբերի 9-22-ն ընկած ժամանակահատվածում ձեր կազմակերպությունում գրանցվել են հիվանդացության չորս դեպք: Չունենք այս պահին չորս դեպք, նույնիսկ վերջին երկու-երեք ամսում էլ չունենք գրանցված դեպքեր:

Այս պահին մանկապարտեզում գրանցված է մեկ դեպք՝ աշխատողներից մեկի մոտ: Հավաստիանալու համար ԱԱՏՄ ներկայացուցիչները ստուգում են գրանցամատյանները: Ընթացքում նաև պարզվեց, որ մանկապարտեզի աշխատողների զգալի մասը պատվաստված է:

Մանկապարտեզը քառասունչորս աշխատող ունի՝ ասում է տնօրեն Նելլի Ղազարյանը: Նրանցից չորսը չպատվաստվելու ցուցում ունի, ևս 4-ը թեստավորման փաստաթուղթ է ներկայացնում: Մեծ հանդեսները, միջոցառումները մանկապարտեզում ժամանակավորապես արգելված են: Դրանք կազմակերպվում են միայն խմբերում՝ առանց ծնողների ներկայության: Նրանց մուտքն անգամ մանկապարտեզի տարածք է արգելված: Միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թույլատրվում՝ այն էլ ախտահանվելուց ու բախիլներ կրելուց հետո՝ ասում է մանկապարտեզի բուժքույրը:

Վերոնիկա Շամամյան (համար 69 մանկապարտեզի բուժքույր) - Մուտքի մոտից թողնում են երեխային, մենք, մեր դաստիարակները ուղեկցում են խումբ:

Մանկապարտեզն ունի 330 սան: Մշտական հաճախում է մինչև 250 երեխա՝ ասում է տնօրենը: Ըստ ծնողների՝ բացակայությունների պատճառը հիմնականում կենցաղային է: Այս մանկապարտեզում խախտում չարձանագրվեց: Սովորաբար, եթե հիվանդացության դեպքերը տվյալ պահին գերազանցում են կազմակերպության աշխատողների կամ երեխաների տասը տոկոսը, կազմակերպության գործունեությունը դադարեցվում է՝ ասում է ԱԱՏՄ ներկայացուցիչը: Դպրոցների դեպքում անցնում են հեռավար ուսուցման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում