Այս պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա. Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Այս պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա: Այս մասին այսօր ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունը գնահատում է, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա: Երբ որ լինի նման անհրաժեշտությունը, կառավարությունը կգնա նման քայլի։ Բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի լինի: Այո՛, մենք շատ սուր քննադատում ենք այս իրավիճակում Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք էսկալացիա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ Ադրբեջանի հետ ուղիղ խոսելու հնարավորությունները Հայաստանը բաց չի թողնելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում