Չճշտված տվյալներով՝ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են․ ՀՀ վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով՝ գերեվարվել են։ Այս մասին այսօր ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել։ Մի մասը, որ մտածում ենք՝ զոհված են, իրականում գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն։ Մենք ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված, բայց այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ նրանց բոլորի վերադարձի ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում