Կորոնավիրուսով հիվանդները երբեմն կիրառում են այլ պացիենտի համար նախատեսված դեղատոմսերը. մասնագետը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ

ԳԳոհար Սարգսյան

Կորոնավիրուսային հիվանդությունն առանձնահատուկ բուժում չունի: Այս մասին մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ յուրաքանչյուր պացիենտի վիճակից ու նրա մոտ առկա ախտանշաններից ելնելով է սահմանվում բուժումը:

«Պացիենտները երբեմն կիրառում են այլ պացիենտի համար նախատեսված դեղատոմսերը: Այսինքն՝ ձեռքից ձեռք պտտելով՝ ստանում են նման բուժում: Եթե ունենք կորոնավիրուսային հիվանդության կասկած, պարտադիր պետք է դիմել համապատասխան բժշկական կազմակերպություն»,- ասաց Աբովյանը:

Խոսելով կորոնավիրուսի ու նաև այլ հիվանդությունների ընթացքում հակաբիոտիկների անհարկի կիրառման մասին՝ Աբովյանը նշեց, որ այն կարող է հանգեցնել հակամանրէային կայունության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում