Զարեհ Սինանյանը ՌԴ-ում սկսել է տարբեր շրջանակների հետ հանդիպումների շարքը

ՄՄերի Եգորյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մոսկովյան հանդիպումներում շեշտը դրվում էր ոչ միայն ճանաչողության, այլև համատեղ մշակված ծրագերի, պայմանավորվածությունները կյանքի կոչելու և նորերի մշակման վրա:

Զարեհ Սինանյան, ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար - Քննարկել ենք մեր այսօրվա իրողությունները: Բոլորս, ինչ խոսք, անհանգստացած ենք Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններով, բոլոր քննարկումները միտված են ապագայի տեսլականի բարելավմանը, նախկին պայմանավորվածությունների ընթացքին, նաև ապագայի նոր ծրագրերին:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը քննարկումներ է անցկացրել ռուսաստանաբնակ հայ գործարարների առանձին շրջանակների հետ:

Զարեհ Սինանյան - Դեռևս չենք նկատել Հայաստանում ներդրումային հոսքի տենդենցի նվազում, հակառակը՝ պատերազմից հետո ներդրումները նույնիսկ ավելի հաջող և արագ են իրականացվում, քան երկու տարի առաջ:

Հայաստանի իշխանություններն ընդլայնում են կապերը Սփյուռքի հետ: Օրեր առաջ խորհրդարանը հավանություն տվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ստեղծմանը: Գլխավոր հանձնակատարը ներկայացուցիչներ կունենա համայնքներում, որոնք կնշանակվեն Հայաստանի վարչապետի որոշմամբ և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ՝ հասարակական հիմունքներով չեն վարձատրվի, չեն ունենա նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ:

Հայ համայնքը գլխավորապես հետաքրքրված էր գրասենյակի «Ի գործ» ծրագրով, որի շնորհիվ Հայաստանի կառավարությունում աշխատում են աննախադեպ թվով սփյուռքահայեր: Մեկնարկել է ծրագրի երկրորդ տարին, դիմումների առյուծի բաժինն, ինպես անցյալ տարի, ընկնում է Ռուսաստանին: Սփյուռքահայ մասնագետները շարունակում են ժամանել Հայաստան և աշխատանքի անցնել պետական համակարգում: Մոսկվայից հետո Սինանյանը կհանդիպի Տվերի, Սանկտ Պետերբուրգի, Պերմի համայնքային ներկայացուցիչների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում