«Խնայբանկում» ավանդ դրած մոտ 5000 շահառու ստացել է փոխհատուցում

ԱԱրսեն Մկրտչյան

1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ 2022-ԻՆ ԽՍՀՄ «ԽՆԱՅԲԱՆԿԻ» ԱՎԱՆԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Լիդա Հարությունյան (շահառու) - Վերջապես փողը մենք ստացանք, հանգստացանք:

12000 խորհրդային ռուբլու դիմաց՝ 315 հազար դրամ: Ամուսինները խնայողությունը ԽՍՀՄ «Խնայբանկին» ի պահ էին տվել 1991 թվականին: Անցել է 30 տարի:

Լիդա Հարությունյան - Ամուսինս հիվանդացավ, ծախսեցինք, ծնունդներ ունեինք՝ նշեցինք:

Գրեթե 6 տասնամյակ ամուսիններով հավաքել ու կուտակել էին: Ստացածը համարժեք չէ, բայց կարող էր դա էլ չլինել՝ ասում է Լիդա Հարությունյանը:

Միայն այս տարի ավանդների փոխհատուցում է ստացել մոտ 5000 շահառու, 1200-ը կստանան մինչև տարեվերջ: 2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացվել է 1 մլրդ 212 մլն դրամ:

Այս տարի փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նաև մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:

Փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նաև սահմանամերձ համայնքներում բնակվողները, մարտական գործողությունների մասնակիցներն ու զոհված զինծառայողների կամ կամավորականների ընտանիքների անդամները, անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Այս նպատակով 2022-ի համար նախատեսվում է 1 մլրդ 515 մլն դրամ հատկացնել:

Հաջորդ տարի փոխհատուցում ստանալու իրավունք կստանան արդեն մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված ավանդատուները: Քննարկվում է «Խնայբանկում» ներդրած ավանդների դիմաց նաև արցախցիներին փոխհատուցում տրամադրելու hարցը: Քաղաքացիներն այսուհետ փոխհատուցում կարող են ստանալ նաև անկանխիկ:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում