Կարմիրգյուղ համայնքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվում

ԳԳոհար Սարգսյան

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում այս տարի սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվում: Կառավարության աջակցությամբ հիմնանորոգվել է շուրջ 2 կմ 200 մ ընդհանուր երկարությամբ ճանապարհ, բարեկարգվել է 2000 մետր երկարությամբ ջրահեռացման համակարգը, տեղադրվել է արտաքին լուսավորության ևս 170 հենասյուն: Ճանապարհաշինությունն ընթացքի մեջ է միանգամից հինգ հատվածում:

Ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներն արժեցել են շուրջ 44 մլն դրամ, որի 55 %-ը համայնքի, 45 %-ը Կառավարության ներդրումն է: Այս ենթակառուցվածքը ևս տասնյակ տարիներ որևէ լուրջ բարեկարգման չէր ենթարկվել:

Ավելի քան 22,5 մլն դրամ է համայնքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման արժեքը: Գումարի 35%-ը համայքնի ներդրումն է, 65 տոկոսը՝ Կառավարության: Այս տարվա սուբվենցիոն ծրագիրն ամբողջացրեց համայնքի փողոցների՝ փուլ առ փուլ վերականգնվող լուսավորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում