Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է, բայց դա չի նշանակում, որ մեր զգոնությունը պետք է կորցնենք. Անդրանիկ Քոչարյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ ճեպազրույցների ընթացքում Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսեց սահմանային իրադրության, ինչպես նաև ստեղծված իրավիճակում համախմբված լինելու անհրաժեշտության մասին:

«Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է, բայց դա չի նշանակում, որ մեր զգոնությունը պետք է կորցնենք, իսկ դա նշանակում է, որ զգոնության հետ մեր վերաբերմունքն արտահայտենք երկրի ներսում:

Բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որպեսզի հակառակորդը որևէ հնարավորություն չունենա իր գործողություններով նաև ներքին լարվածություն առաջացնի, իսկ դա կբերի միայն մեկ բանի՝ լրացուցիչ կորուստների մեր ԶՈՒ-ում: Մեր խնդիրն է իրականում լինել ԶՈՒ-ի կողքին, ոչ թե բառերով, այլ մասնակցությամբ, գործողություններով»,- ասաց Քոչարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում