ԱԻՆ-ը Սյունիքի սահմանամերձ գյուղերում աջակցություն է ցույց տալիս քաղաքացիներին

ՄՄերի Եգորյան

Արտակարգ իրավիճակների նախարարության տրանսպորտային միջոցները Սյունիքի սահմանամերձ գյուղերում աջակցություն են ցույց տալիս մեր քաղաքացիներին: Այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց նախարար Անդրանիկ Փիլոյանը:

Անդրանիկ Փիլոյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Կոնկրետ Շուռնուխում նաև մենք արդեն մեկ տարի է՝ ունենք տաքացման կետ, մեր աշխատակիցները գտնվում են Շուռնուխում և ցանկացած ժամանակ աջակցում են Շուռնուխ գյուղի բնակչությանը: Բացի դրանից, նախորդ օրը արդեն մենք նոր՝ Տաթև-Կապան ճանապարհային հատվածում՝ այլընտրանքային ճանապարհին, որ ունենք էդ հատվածում, արդեն տեղադրել ենք մեկ տաքացման կետ:

Բացի այդ, ԱԻՆ-ը նախատեսում է ևս մեկ տաքացման կետ ստեղծել Վերին Խոտանան գյուղի հատվածում, որը նույնպես կօգնի քաղաքացիներին:

Անդրանիկ Փիլոյան - Բացի դրանից, նաև մենք ունենալու ենք տաքացման կետ՝ Տաթևից դեպի Կապան գնացող այդ ճանապարհի այդ մայրուղուց՝ Գորիս գնացող մայրուղու հատվածում ձմռան հատվածում, այսինքն մենք առնվազն 3 տաքացման կետեր ենք ունենալու էդ հատվածում:

Տաքացման կետում լինելու են և՛ առաջին օգնության, և՛ բուժօգնության անհրաժեշտ ապրանքներ, միջոցներ:

Անդրանիկ Փիլոյան - Բացի դրանից, նաև ունենալու ենք տրանսպորտային միջոցներ, ամենագնաց, որը կարողանալու է նաև մարդկանց ճանապարհների խցանումների ժամանակ օգնելու, նրանց առաջին օգնություն ցուցաբերելու:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում