Կներվեն պատերազմի մասնակցի կամ զոհվածի հարազատների կատարողական ծախսերը

ԳԳոհար Սարգսյան

Oդանավակայանի տարածքում տաքսիների գործունեությունը կկարգավորվի. Ազգային ժողովը քննարկեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը պնդեց, որ ոլորտը կարգավորված չէ, ինչը երկիր մուտք գործած անձանց համար քաղաքակիրթ ուղևորափոխադրում կազմակերպելու խնդիրներ է առաջացնում:

Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար) - Օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ: Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ, սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ՝ ոլորտի իրավախախտումների համար:

Օրենքի ընդունման դեպքում օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցելու լիցենզիա կտրվի այն կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշան ունեցող ավտոմոբիլներ:

Արմեն Սիմոնյան - ՀԿ ներկայացուցչի հետ էլ կքննարկենք, առաջինից երկրորդ ընթերցում կքննարկենք իրենց առաջարկները, ունենք առաջարկներ նաև օդանավակայանից:

Օրենքի փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնա օնլայն տաքսի ծառայություններ մատուցողներին: Ինչ վերաբերում է սակագներին, փոխնախարարը շեշտեց՝ օրենքի նախագիծը մշակվել է, որ մարդիկ աստղաբաշխական, օրինակ՝ 50 հազար դրամով օդանավակայանից չհասնեն կենտրոն:

Արմեն Սիմոնյան - Պետք է բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է ՀՀ և դեպի կենտրոն ուղևորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն արժի շատ ավելի թանկ, քան եվրոպական ամենաթանկ երկրներում:

Օրենսդիր մարմինը երկրորդ ընթեցմամբ քննարկեց նաև 44-օրյա պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների կատարողական ծախսերը ներելու հարցը, որը կյանքի կկոչվի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու դեպքում:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում