2021 թվականին շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

2021 թվականին շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում: Այս մասին ՀՀ Կառավարության նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականից ի վեր շուրջ 80 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել: Համայնքների հետ համատեղ ծրագրերից բացի, Կառավարությունն ուղիղ ներդրումներ է արել համայնքներում: Միայն ուղիղ ծրագրերով համայնքներին տրվել է շուրջ 86 մլրդ դրամ»,- ասաց Փաշինյանը:

Ներդրումների ծավալները, ըստ Փաշինյանի, 2022 թվականի բյուջեի նախագծով էականորեն կմեծանան:

«Ծրագրեր ենք իրականացրել ճանապարհաշինության, կրթության, ջրային ենթակառուցվածքների վերանորոգման ոլորտներում»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում