Ոչ ռեզիդենտ խոշոր կորպորացիաները կգրանցվեն հարկային մարմնի կայքում և կվճարեն ԱԱՀ. Բադասյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ նիստի ընթացքում ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Ըստ այդմ՝ էլեկտրոնային հարթակի միջոցով ոչ ռեզիդենտ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են՝ Google-ը, Facebook-ը, հնարավորություն են ստանում գրանցվել հարկային մարմնի կայքում և եռամսյակի կտրվածքով հաշվարկել ու վճարել ԱԱՀ բոլոր այն ծառայությունների մասով, որոնք մատուցվում են ֆիզիկական անձանց:

«Նախագծով ներդնում ենք էլեկտրոնային ծառայությունների՝ ԱԱՀ-ով հարկման նոր համակարգը, որը վերաբերում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններին»,- ասաց Բադասյանը:

Բադասյանը շեշտեց, որ ֆիզիկական անձինք որևէ հավելյալ հարկային բեռ չեն կրելու:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում