Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

4 զոհ, 4 վիրավոր, 4 ձերբակալված՝ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ա. Սիմոնյանի տան միջադեպի հետևանքով

ՎՎարդուհի Բալյան

ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանին պատկանող տանը հնչած կրակոցների հետևանքով կա չորս զոհ, չորս վիրավոր և չորս ձերբակալված:

Ձերբակալվածների մասին տեղեկությունը հայտնել է Քննչական կոմիտեն, առանց անուններ հրապարակելու: Նոյեմբերի 11-ի գիշերը Երևանի Քանաքեռ թաղամասի 16-րդ փողոցում հնչած կրակոցներից սպանվել են քրեական շրջանակներում Քանաքեռցի Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանն ու 37-ամյա Արայիկ Խաչատրյանը: Դեպքի վայրին հարակից տներում ապրողները դռան թակոցները թողեցին անպատասխան, նրանցից մի քանինս էլ պնդեցին՝ ոչինչ չեն լսել, միջադեպի մասին տեղեկությունը ստացել են համացանցից:
 
Գիշերը՝ ժամը 2:45-ից սկսած, հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է միջադեպի 6 մասնակից: 61-ամյա նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։ Արտուշ Սիմոնյանը պատգամավոր է ընտրվել 2003-ին, աշխատել 3-րդ գումարման ԱԺ-ում:

ՀՀ քննչական կոմիտե - Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է ընդունվել 19-ամյա երիտասարդ՝ «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, նույն օրը՝ ժամը 05:50-ին, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ բուժօգնության են ընդունվել 61-ամյա տղամարդ՝ «Հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածքով», 27-ամյա երիտասարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 37-ամյա տղամարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 38-ամյա տղամարդ՝ «Կրծքավանդակի որովայնի շրջանում հրազենային վնասվածք», ինչպես նաև դեռևս տվյալների պարզաբանման փուլում գտնվող ևս մեկ տղամարդ՝ «Ձախ նախաբազկի միջաձիգ հրազենային վիրավորում վնասվածք» ախտորոշումներով: Պարզվել է, որ բոլոր անձինք հրազենային վնասվածքները ստացել են Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Ի դեպ, հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը՝ 27-ամյա Հովհաննես Սիմոնյանն ու 37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը Արտուշ Սիմոնյանի որդիներն են: Նրան պատկանող տան բակում կայանած մեքենաներն իրավապահները կապարակնքել են, դրանց վրա առկա են կրակված փամփուշտների տեղերը: Դեպքի վայրում դեռևս երևում են նաև արյան հետքեր:

ՀՀ քննչական կոմիտե - Տան բակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է՝ տարբեր տրամաչափի 28 պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ:

Դեպքի առիթով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձանց սպանելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու կասկածանքով:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թռանք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թռանք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում