«Տաշիր պիցցայում» թունավորման պատճառները հայտնի են, սակայն դեռևս պարզ չէ վարակի աղբյուրը

ՎՎահե Կոստանդյան

Թեև արդեն հայտնի է օրեր առաջ «Պիցցա Տաշիր» ընկերությունում մարդկանց թունավորման պատճառը, սակայն ընկերության բոլոր մասնաճյուղերը դեռևս փակ են: Ընկերության ոչ միայն Հյուսիսային պողոտա, Խանջյան փողոց հասցեների, այլև ևս երեք այլ կետերից քաղաքացիներ էին դիմել հիվանդանոցներ՝ ասում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետը:

Վահե Դանիելյան (ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ) - Մասնաճյուղերը փակ են բայց մասնաճյուղերում դեռևս առկա է սննդամթերքի որոշակի քանակություն, որը մեր կողմից արգելվել է խոտանելը, մինչև իսկ մեզ անհրաժեշտ լաբորատոր փորձաքննությունների համար նմուշներ իրականացնելը:

Նմուշառումներ են արվել սննդից, շփվող մակերեսներից, աշխատողներից, բոլոր դեպքերով հայտնաբերվել են ախտածին միկրոօրգանիզմներ, որոնք արգելված են նաև եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով՝ ասում է ՍԱՏՄ սննդի անվտանգության պատասխանատուն:

Վահե Դանիելյան - «Տաշիր պիցցա» ընկերության հանրային սննդի կետից վերցված խաշած հավի մսում, այսինքն՝ կիսապատրաստված հավի մսում, և հազարում՝ մառոլում, հայտնաբերվել են սալմոնելայի հարուցիչներ:

Տավարի աղացած մսում ևս հարուցիչներ են հայտնաբերվել: ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են սկսել նաև «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող՝ մայոնեզ արտադրող և թռչնամիս մատակարարող ընկերություններում։ Լաբորատոր հետազոտության պատասխանները դեռ պատրաստ չեն: Թունավորման պատճառները հայտնի են, սակայն թե որտեղից է այն ներթափանցել հանրային սննդի կետ՝ դեռևս պարզ չէ:

Վահե Դանիելյան - Մենք պետք է գտնենք կապը հարուցիչի. բացահայտելու ուղղությամբ դեռևս աշխատանքներ ունենք իրականացնելու:

Մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշից երկուսում հայտնաբերվել է salmonella, քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակցի մոտ անջատվել է ստաֆիլակոկ: Ընդհանուր առմամբ տարբեր բուժհաստատություններ դիմած քաղաքացիների թիվը 179 է: Երեկվա դրությամբ՝ հիվանդանոցներից դուրս է գրվել 111 հիվանդ, ստացիոնար բուժում է ստանում 68-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում