Հողային բարեփոխումների մեխանիզմով կփորձեն խրախուսել մշակողներին, ճնշել՝ հողն անտեր թողածներին
Գյուղացիական տնտեսությունների անարդյունավետ կառուցվածք, գյուղական ծերացող բնակչություն, ոռոգման ենթակառուցվածքների անբավարար վիճակ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպության ուսումնասիրությունով Հայաստանում հող չմշակելու գործոնները բազմաթիվ են:
Ռայմունդ Յելե (ՄԱԿ ՊԳԿ Հայաստանի ներկայացուցիչ) - Հայաստանում հողրեը հատվածական են և անհրաժեշտություն կա խոշորացման ինչը հնարավորություն կտա կայունացնել հողի շուկան և ավելի արդյունավետ օգտագործել առկա գյուղատնտեսական հողերը:
Հայաստանում հաշվառված է 2 միլիոն 43 հազար հեկտար հողատարածք, որի կեսից ավելին արոտավայրեր են: Գյուղատնտեսական նշանակության հողերի 22 տոկոսը վարելահողեր են, որոնց 50 տոկոսը՝ 222 հազար 700 հեկտարը չի օգտագործվում:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Նպատակ ունենք 2027 թվականին օգտագործվող վարելահողերի թիվը բարձրացնել մինչև 75 տոկոսի 334 հազար հեկտարի:
Չմշակվող հեղատարածքները շատ են Տավուշում, Գեղարքունիքում, սակայն երևույթը բնորոշ է բոլոր մարզերին, ասում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալը: Հող կա, նկատում է նախարար Քերոբյանը, հարկավոր է լուծել մասնատված հողակտրոների խնդիրը: Գյուղացին միջինում ունի 1.4 հեկտար հող, այն էլ մասնատված: Հողային բարեփոխումների մեխանիզմներով կփորձեն խրախուսել մշակողներին, ճնշել՝ հողն անտեր թողածներին:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) -Պետքա լինի լավ համադրություն խթանների և ճնշումների, որպեսզի այն մարդիկ ովքեր չեն մշակում իրենց հողը ենթարկվեն որոշակի ճնշումների, բայց նաև լինեն խթանաններ, թույլ կտան որ մարդին կոնսոլիդացնեն հողակտորները, զբաղվեն ավելի մեծ մասշտաբի գյուղատնտեսությամբ:
Չմշակվող հողակտորներն անմշակ չեն կարող մնալ, դրանք կամ պետք է վաճառվեն, կամ տրվեն վարձով, վստահ է Վահան Քերոբյանը: Նախատեսել են առաջիկա 5 տարիներին 60 տոկոսով ավելացնել գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը: Կստեղծվի հողերի գործակալություն, կձևավորի հողային շուկա, գյուղատնտեսական պետական աջակցություն կտրամադրեն այն հողօգտագործողներին, որոնք գնան խոշորացման, հող մշակելու հարկադրանքի մեխանիզմներ ևս կլինեն:













