«Դելտա» շտամը նաև որոշակի ծանր ընթացք է ունենում երեխաների շրջանում. Անահիտ Ավանեսյան

ԳԳոհար Սարգսյան

«Դելտա» շտամը նաև որոշակի ծանր ընթացք է ունենում երեխաների շրջանում: Այս մասին ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ցավոք սրտի, այս տարի ունենք նաև սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ աճ: Եթե անցյալ տարի քովիդը և դրա հետ կապված ձեռնարկված սահմանափակող միջոցառումները բերել էին ընդհանուր առմամբ շարժերի կտրուկ նվազման, ինչը իր հերթին հանգեցրել էր այլ մանկական վարակների, ինֆեկցիաների նվազման, այս տարի ունենք համակցված իրավիճակ»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ հանրապետական մահճակալային ֆոնդն այս պահին ամբողջությամբ օգտագործվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում