Բաց տարածքում քաղաքացիները հիմնականում պահպանում են դիմակ կրելու պահանջը. ՔՏՀԱՏՄ ստուգայցը

ԱԱրևիկ Աբելյան
Հակահամաճարակային կանոնների պահպանման գիտակցումը քաղաքացիների մոտ բարձրացել է. Արաբկիրում ուժեղացված ստուգայցից հետո արձանագրել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի փորձագետ) - Վերջին շրջանում դրական տենդենց ունենք և՛ վարորդների, և՛ մեր ուղևորների կողմից՝ կապված դիմակների կրման հետ, խախտումներ շատ քիչ են հայտնաբերվում:

Ոստիկանության պարեկային ծառայությունը ստուգում է երթուղայինների վարորդների վարորդական վկայականի, ճանապարհային թերթիկի առկայությունը, որտեղ պետք է առկա լինեն բուժակի և մեխանիկի արձանագրումները: Ստուգումների ընթացքում երթուղային տաքսին հայտնվեց տուգանային հրապարակում:

Գերծանրաբեռնված հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման միտում կա, ինչը չի կարելի ասել տաքսիների մասին:

Գոռ Հարությունյան - Վերջին օրերին կազմվել են բազմաթիվ արձանագրություններ: Անցկացվել է շուրջ 5800 մշտադիտարկում, կազմվել՝  857 արձանագրություն:

Տեսուչները փաստում են, որ բաց տարածքում քաղաքացիները հիմնականում պահպանում են դիմակ կրելու պահանջը: Ընդհանուր առմամբ, օգոստոսից 9-ից մինչ օրս անցկացվել է 8134 մշտադիտարկում, կազմվել 1148 արձանագրություն:

Հեղինակ՝ Անի Օհանյան
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում