Մահճակալային ֆոնդն այս պահին էլ մնում է գերլարված վիճակում. Անահիտ Ավանեսյան

ԳԳևորգ Թոսունյան

Կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակը:

Նախարարի խոսքով՝ դպրոցների արձակուրդների երկարացումը և բուհերի դասերի առցանց դառնալը որոշակի դրական միտումներ են ցույց տալիս:

«Մենք տեսնում ենք, որ հիվանդացության առումով և վերարտադրողականության տոկոսի առումով կա նվազում: Մահճակալային ֆոնդն այս պահին էլ մնում է գերլարված վիճակում. մենք ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում, և մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին:

Մահճակալային ֆոնդը 3100-ից անց է, և մենք հընթացս նաև անում ենք աշխատանքներ՝ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու, և ընթացիկ պլանային որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք քովիդ պացիենտներին»,- տեղեկացրեց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ իրականացվում են աշխատանքներ թթվածնային ապահովության անխափան մատակարարումն ապահովելու համար:

«Այս պահին այդ աշխատանքները հստակ կերպով իրականացվում են»,- ասաց Ավանեսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում