«Իրանի արևը». հայ գրողները՝ Իրանի մասին

ՆՆունե Ալեքսանյան

Հայաստանի գրողների միությունը Էդվարդ Միլիտոնյանի նախաձեռնությամբ սկսում է նոր ՝«Մենք և աշխարհը» գրական նախագիծը, որը կներկայացնի հայ դասական և ժամանակակից գրողների գործերը տարբեր երկրների ու ժողովուրդների գրական մշակույթների մասին:

Առաջինն այս շարքում «Իրանի արևը» ժողովածուն է, որը ներկայացնում է 22 հայ հեղինակների ստեղծագործությունները՝ նվիրված Իրանին. արձակ, պոեզիա, խոհագրություններ ու գրախոսականներ, որոնք երկու գրական մշակույթների փոխառնչությունների լավագույն վկայությունն են:

Գրողների միության նախագահն արձանագրում է՝ անկախության շրջանում երկկողմ գրական կապերը միայն վերելք են ապրել:

Էդվարդ Միլիտոնյան (Հայաստանի գրողների միության նախագահ) - Նախաձեռնությանը ջերմորեն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, և գիրքը հրատարակվել է մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Խորհրդական Թաբաթաբայիի գնահատմամբ՝ նոր հավաքական ժողովածուն անկարող է ընդգրկել երկու մեծ գրականությունների ու փոխազեցությունների ամբողջ ծավալը, ուստի նա լիահույս է, որ նոր ձեռնարկը շարունակական կլինի: Իսկ դեսպան Զոհուրին առանձնահատուկ կարևորություն է տալիս նախաձեռնությանը:

Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Նման միջոցառումներն օգնում են ճանաչել մեր մշակույթները, և այդ իմաստով այս նախագիծն ինքնին խիստ արժեքավոր է: Այսպիսի գրքերի միջոցով մենք պետք է բարձրացնենք նոր սերնդի տեղեկացվածությունը երկու հարևան երկրների բազմամշակութային գործակցության և դարավոր պատմության մասին: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նախաձեռնողներին և, մասնավորապես, մեր մշակույթի կենտրոնին՝ ցուցաբերած աջակցության համար:

«Մենք և աշխարհը» շարքում «Իրանի արևին» կհաջորդեն նոր գրքեր՝ նվիրված Ֆրանսիային, Ռուսաստանին, Վրաստանին և քաղաքակրթական մեծ ժառանգություն ունեցող այլ երկրների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում