Կարեն Անդրեասյանին տեղեկացրել են ՔԿՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված մահվան առաջին դեպքի մասին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում տեղեկացրեց, որ գրանցվել է քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: 

«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք առաջին մահը քրեակատարողական հիմնարկում՝ կորոնավիրուսով պայմանավորված: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան: Նախնական, առերևույթ տեղեկացրին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը»,- ասաց Անդրեասյանը:

Արդեն միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, Անդրեասյանն անդրադարձավ ՔԿՀ-ներում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներին:

«Կանխարգելման 2 սցենար ենք քննարկում՝ առողջապահության նախարարի հրամանով որոշակի փոփոխություն այցերի, հանդիպումների, հանձնուքների մասով: Նաև կառավարության որոշման նախագիծ ենք մտածում: Ամեն օր վարակն ավելի ահագնանում է»,- ասաց Անդրեասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում