ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի համայնքապետը, համայնքի մի հատված նվիրել է որդուն

ՄՄուշեղ Իսախանյան

Հողային օրենսդրության պահանջների խախման 3 տասնյակից ավելի դեպք՝ Քասախ համայնքում: Դրանցից 12-ի դեպքում գյուղատնտեսական նշանակության հողերը ինքնակամ կառուցապատվել են. պարզել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱՏՄ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ) - Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարը պետք է վերահսկողություն իրականացնի նախ՝ համայնքում հողերը ըստ նպատակային նշանակության օգտագործելու նկատմամբ, երկրորդ՝ երբ տեսնում է ապօրինություններ՝ կառուցապատման դեպքեր, օտարման այլ խախտումներ, պետք է օրենքով սահմանված կարգով կիրառի կա՛մ վարչական պատասխանատվության միջոցներ, կա՛մ կասեցնի ապօրինությունները, այնուհետև հաղորդում ներկայացնի իրավասու մարմիններին:

Համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը այս ամենը չի իրականացրել, ավելին՝ ընդերքօգտագործման նշանակության հողամասը վարձակալությամբ տրվել է բջջային կապի օպերատորներից մեկին՝ կապի աշտարակ տեղադրելու նպատակով: Սա ևս կատարվել է առանց հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու: Երկրորդ տարածված խախտումը համայնքում ձևական կազմակերպված մրցույթներն են՝ մանրամասնում է Ելենա Զոհրաբյանը, ինչի հետևանքով, օրինակ՝ Քասախ համայնքին պատկանող կանաչ գոտուց մի հատված ապօրինաբար օտարվել է համայնքապետի որդուն:

Ելենա Զոհրաբյան - Հրավիրվել է աճուրդ, աճուրդին երկու մասնակից է եղել, երկուսն էլ չեն մասնակցել, և անհայտ հանգամանքներում և անհայտ հիմքով որոշվել է, որ տվյալ հողամասը օտարվում է իր որդուն՝ Հայկ Մկրտչյանին: 3 դեպքով այդպիսի խախտում է թույլ տրվել:  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հիմնավոր կասկած է առաջ քաշվում, որ իրականում ի սկզբանե նպատակ են հետապնդել նախապես որոշված անձանց հողամասեր օտարելուն:

Ըստ տեսչականի ուսումնասիրության՝ մի քանի դեպքերում էլ համայնքի ղեկավարին և իր ընտանիքին պատկանող հողամասում շինություն կառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանքներ էին տրվել՝ հողամասի առկա վիճակը գրանցելով որպես հարթ ռելիեֆ և նկուղ, սակայն տվյալ պահին նկուղի փոխարեն հողամասի վրա արդեն կիսակառույց շինություն է կանգնեցված եղել:

Ելենա Զոհրաբյան - Տվյալ դեպքում գործում է օրենքով և նորմատիվ այլ իրավական ակտերով սահմանված քաղաքաշինական և բնապահպանական այլ բնույթի սահմանափակումներ, այնտեղ կա գոտիավորման խնդիր, կան մի քանի կետեր, որ տվյալ հողամասի դեպքում կարող է չբավարարեին, և այն չհամարվեր օտարման ենթակա հողակտոր:

Խախտումներից 10-ով վարչական տույժ է նշանակվել, մյուս դեպքերը քրեական հետապնդում են ենթադրում, նյութերն ուղարկվել են իրավասու մարմիններ: Ելենա Զոհրաբյանի պնդմամբ՝ համայնքապետ Արա Մկրտչյանը վարչական իրավախախտումների դեպքերով իր մեղքն ընդունել է:

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կպահպանվի. փորձագետը՝ Կոնգրեսի ընտրության արդյունքների մասին

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կպահպանվի. փորձագետը՝ Կոնգրեսի ընտրության արդյունքների մասին

Հրամանով ընդդիմություն չի ծնվի, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծելով կարելի է խրախուսել. փորձագետներ

Հրամանով ընդդիմություն չի ծնվի, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծելով կարելի է խրախուսել. փորձագետներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում