2022 թվականին էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի շուրջ 41 միլիարդ դրամ

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարության 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները:

Նախարարությունում կիրականացվեն 13 ծրագիր և 56 միջոցառում։ Դրանք ներառում են ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում էկոնոմիկայի նախարարության իրավասությանը վերաբերող հարցեր։

Ընդհանուր առմամբ «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով՝ նախարարությանը հատկացվելու է 41 միլիարդ 8 միլիոն դրամ, որոնք 2021 թվականին հաստատված 32 միլիարդ 319 միլիոն դրամ գումարի նկատմամբ ավելի են 26․9 տոկոսով կամ 8 միլիարդ 689 միլիոն դրամով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում