Մաքսային վճարումներն ավելի դյուրին ու արագ կկատարվեն նոր էլեկտրոնային հարթակի միջոցով

ԱԱրսեն Մկրտչյան

Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող մաքսային ծառայությունները:

Հուլիսի 1-ից ներդրվել է վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին՝ բանկային քարտով վճարման միջոցով կատարել իրենց մաքսային պարտավորությունները՝ առանց բանկ և մաքսատուն այցելելու։

Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով կարող են մուտք գործել «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգ և հաշված րոպեների ընթացքում կատարել անհրաժեշտ վճարումները:

Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված  հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից ներմուծվող կամ արտահանվող ապրանքները բացթողնելու հիմք է հանդիսանում։

Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարևոր է համավարակի տարածման պայմաններում։ Թեթևացել է մաքսային մարմինների ծանրաբեռնվածությունը։

Համակարգը նաև նպաստում է հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Մեկ հարթակում հսկվում է վճարումների ամբողջ շարժը, արդյունքում նվազեցվում են ռիսկերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում