Փայլասարում ոչ մի փոփոխություն չկա․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԳԳոհար Սարգսյան

Փայլասարում ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։

«Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և պատասխանել հարցերին․ այնտեղ ոչ մի փոփոխություն չունենք»,- ասաց Հակոբյանը։

Լրագրողները Հակոբյանին հարցրին՝ արդյոք անվտա՞նգ է Սյունիքի ճանապարհը։

«Այո՛, անվտանգ է, անցած օրն եմ ես եկել, շատ անվտանգ է»,- հավելեց Արամ Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել էր, որ Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն չի եղել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում