Մեծամորի ոստիկանները ապօրինի զինամթերք են հայտնաբերել

ՄՄերի Եգորյան

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության խմբի աշխատակիցները Մեծամոր քաղաքի շենքերից մեկի մոտից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Արշալույս գյուղի բնակիչ, 33-ամյա տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի տակից հայտնաբերվել են ինքնաձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով և մեկ սվին-դանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում