Պարեկները մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտել

ՄՄերի Եգորյան

Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Ամիրյան փողոցում կանգնեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա։

Պարեկները նկատել են, որ վարորդը և ուղևորը կասկածելի վարքագիծ են դրսևորել, բացի այդ՝ ոստիկանության ծառայողները բեռնախցիկում մեքենաների կողային հայելիներ են նկատել։ Կարգախումբը Երևանում բնակվող 23 և 22 տարեկան երիտասարդներին կասկածանքով բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիներ, որոնք, ըստ բերման ենթարկված երիտասարդներից մեկի, գողացել էր Երևանի տարբեր թաղամասերում կայանված մեքենաներից։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են տուժողների ինքնությունը։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում