Այդ քարտեզներից ունեն նաև Հայաստանում. Անդրանիկ Քոչարյանը՝ խորհրդային հանրապետությունների միջև սահմանների քարտեզների մասին

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, անդրադարձավ քարտեզների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:

Նախորդ շաբաթ, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների իրավիճակի վերջնական կարգավորման հարցին, ՌԴ նախագահն ասել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել: Պուտինն ավելացրել էր, որ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։ Դրանք այն քարտեզներն են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել խորհրդային հանրապետությունների միջև սահմանները։ 

«Մի՛ մոռացեք, որ մենք 15 հանրապետությունով եղել ենք մեկ անվտանգային համակարգում և ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ: Այդ քարտեզների տիրույթում են իրականացվել նաև համապատասխան գործընթացները, որոնք վերաբերում են Սովետական Միության զինված ուժերին: Այն, ինչի մասին դուք խոսում եք, դրա քարտեզներից ունեն նաև Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Քոչարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում