Չինաստանը պատրաստ է պատվաստանյութեր նվիրաբերել Հայաստանին. Ֆան Յոնգ

ԱԱրևիկ Աբելյան

Չինաստանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութեր նվիրաբերել Հայաստանին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը:

Դիվանագետը հիշեցրել է, որ դեռ մայիսին իր երկիրը «Կորոնավակի» 100 հազար դեղաչափ է տրամադրել հայկական կողմին, ինչից հետո Հայաստանը ձեռք է բերել նաև «Սինոֆարմ» պատվաստանյութը: Դեսպանն անդրադարձել է նաև երկու երկրի միջև ուղիղ չվերթերի իրականացմանը, նշել, որ քայլեր են արվում դրանց գործարկման ուղղությամբ:

Ֆան Յոնգ (ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Բնականաբար, չին ժողովուրդը պատրաստ է ցանկացած հարցում աջակցել հայ ժողովրդին: Անհրաժեշտության դեպքում երկու երկրի կառավարության միջև ձեռք կբերվի համապատասխան համաձայնություն՝ որի արդյունքում, նաև նվիրատվության տեսքով, կարող են տրվել այդ պատվաստանյութերը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում