Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաները հերթապահում են և պատվաստումներ իրականացնում. ՀՀ առողջապահության նախարար

ԳԳոհար Սարգսյան

Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաները հերթապահում են ու իրականացնում պատվաստումներ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ շաբաթ և կիրակի օրերին պատվաստման գործընթացը պոլիկլինիկաներում ավելի պասիվ է: 

«Բաց են նաև մեր շարժական կետերը: Քանի որ նախորդ կիրակի շատ հաջող անցավ մեր պատվաստման միջոցառումն Օպերայի բակում, այս կիրակի նման միջոցառում ունենալու ենք Գյումրիում: Գյումրու մեր բնակիչներին կոչ եմ անում՝ ակտիվ մասնակցեք, պատվաստվեք և պաշտպանեք ձեզ ու ձեր ընտանիքներին»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ այս շաբաթ-կիրակի ևս Հյուսիսային պողոտայում գործելու են պատվաստումային շրջիկ կետերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում