Երևանն իր տեղն ունի առաջատար 42 ծրագրավորման դպրոցների միջազգային ցանցում
Լեռնիկ Միրզախանյան (42 Yerevan ծրագրավորման դպրոցի դիմորդ) - Էսօր քննության ենք, նոր խնդիրներ եմ բացել, տեսնեմ կարամ հանձնեմ:
Բայց արդեն ժամացույցը հուշում է, քննությանը մոտ մեկ ժամ է մնացել: Լեռնիկը ծնվել, ապրում, աշխատում է Մոսկվայում: Ընտանիքով հայրենադարձվելու համար որոշել է՝ պարտադիր պետք է ծրագրավորում սովորի, աշխատանք գտնի: Դիմել է ԵՄ-ից ֆինանսավորվող Թումո լաբի հետ համատեղ Փարիզից մինչև Տոկիո հասած 42 ծրագրավորման դպրոցի արդեն երևանյան մասնաճյուղում: Ի դեպ, միակ ծրագրավորման կենտրոնն է, որտեղ ուսանողները պետք է ինքնուրույն սովորեն:
Լեռնիկ Միրզախանյան - Մի ամիս արձակուրդ եմ վերցրել, եթե ընդունվեմ, հունվարից ընտանիքիս կբերեմ Հայաստան:
Լեռնիկի նման կյանքը փոխելու համար դիմած 3500-ից ավելի մասնակցից 2 ժամանոց առցանց տրամաբանության թեստը հաղթահարել է 1500-ը, հաջորդ փուլ են անցել 600-ը, որոնք կմասնակցեն Ավազան կոչվող փուլին, ավարտին կընտրվեն ուսման փուլ անցնողները:
Հովհաննես Իսպիրյան (42 Yerevan ծրագրավորման դպրոցի ղեկավար) - Ավազանի փուլը մեր գլխավոր ընտրական փուլն է, տևում է 4 շաբաթ գալիս են մեթոդին են սովորում և սուզվում են ծրագրավորման՝ ընկերն ընկերոջը ուսուցման մեջ: Դրա համար էլ կոչվում է ավազան մոտ 10 ծրագիր են անում էդ ընթացքում, 4 քննություն և 4 խմբային նախագիծ:
Հետո արդեն ուսումը մոտ 2 տարի է տևում: Նախագծերի, առաջադրանքների ու թիմային աշխատանքի համար ինքնուսուցողական պլատֆորմում շաբաթը մոտ 40 ժամ են ծախսում: Դպրոցի դռներն ուսանողների առաջ բաց են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր. սովորելու ժամերն ընտրում են ուսանողները, որ կարողանան ուսումնական պլանի 150-ից ավելի նախագծերից ընտրեն: Մոտ 24 նախագիծ մեկուկես տարում C, C++ լեզվով: Ապա՝ կարող են ընդունվել աշխատանքի կամ անցնել պրակտիկայի ու շարունակել կրկին սովորել:
Հովհաննես Իսպիրյան - Մենք ասում ենք շատ ավելի ազատ ֆորմատով արի ու ժամանակ տրամադրի, գործ գտնելը ավելի հեշտ է: Մենք ունենք ուսանողներ, որ սովորում են թրեյնինգային կենտրոններում, որ նաև գալիս են այստեղ:
Եվ եթե մի քանի հոգի խմբված է, կարելի է հեշտ գուշակել՝ գլուխ գլխի տված՝ փորձում են միասին հաջորդ քննության խնդիրները լուծել:
Հովհաննես Իսպիրյան - Հատուկ է էդպես կազմված ծրագիրը, որ դու ստիպված լինես հասնես ուրիշներին և հասնես, մեծ խմբի մեջ միշտ մարդիկ կան, որ ավելի լավ գիտեն, նույնիսկ եթե դու չգիտես, ուրիշին բացատրելով ավելի լավ ես հասկանում:
Անիի նման ուսանողների 47%-ը կանայք են, ֆրանսիական 42 դպրոցների համաշխարհային ցանցում սա 2-րդ ամենաբարձր ցուցանիշն է: Եթե արդեն 18 տարեկան ես, պատրաստ ես ամեն օր առնվազն 4 ժամ տրամադրել սովորելուն և պատրաստ ես կրթվելուդ նվիրել 1-3 տարի, ստանալ միջազգային սերտիֆիկացում, ապա 42 Երևանում հրավիրում են մտնել կոդերի աշխարհ ու ծրագրավորել ապագադ:













