2022 թվականի համար բյուջեն կառուցված կլինի Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի վրա. Տիգրան Խաչատրյան

ԳԳոհար Սարգսյան

2022 թվականի համար պետք է սահմանենք բյուջե, որն ամբողջությամբ կառուցված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի վրա: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Առաջին հարթակում դրված է մակրոտնտեսական կայուն միջավայրի և բարձր տնտեսական աճ ապահովելու անհրաժեշտ միջավայր ստեղծելու հարցը: Պետական պարտքի կառավարումը պետք է լինի այնպիսի մոտեցումներով, որոնք անվտանգ են մակրոտնտեսական տեսանկյունից: Մյուս առանձնահատկությունն այն է, որ կապիտալ ծախսերը 2022-ի համար նախատեսված են աննախադեպ բարձր չափերով»,- ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ Կառավարության ծրագրով՝ մինչև 2026 թվականը հարկային եկամուտները պետք է հասցվեն ՀՆԱ-ի 25 տոկոսին: 

«Նշանակում է՝ յուրաքանչյուր տարի առնվազն 0.5 տոկոսային կետով հարկային եկամուտների բարելավում կունենանք»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում