Սիգի որսը կարգավորելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը տարբերակներ է քննարկում

ՀՀայկ Նավասարդյան

Կախված սիգի մեծությունից՝ երկու կամ երեք ձուկը 1000 դրամով Երևանում ազատ վաճառքի է, մինչդեռ հոկտեմբերի 15-ից արգելված է որսը Սևանում:

Դեռ սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում որոշվել էր՝ 2021-ի համար սիգի արդյունագործական որսն ավելացնել ևս 50 տոննայով՝ հնարավորություն տալով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգով, չափով Սևանից ձուկ հանել:

Թե որքան է կարելի ձուկ որսալ Սևանից և մինչև երբ, որոշվում է գիտական հետազոտությունների և հաշվարկների հիման վրա՝ նշում է կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը: Սահմանված ժամկետի երկարաձգումը կարող է վտանգել սիգի նախաձվադրային կուտակումները, ազդել ամբողջ պոպուլյացիայի վրա:

Կոտրած տաշտակի առաջ չհայտնվելու համար կենտրոնի տնօրենն առաջարկում է վերափոխել արդյունագործական որսի համակարգը, չորսալ սահմանված չափից փոքր ձկներ:

Ոլորտը կարգավորելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը տարբերակներ է քննարկում, առաջարկ կա որսի թույլտվություն տրամադրել տնտեսվարողի, որը պատասխանատու կլինի ֆիզիկական անձանց կատարած որսի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում