Քաղաքացիների մեծ մասը դիմակ ունի, սակայն սահմանված վայրերում ոչ բոլորն են այն կրում

ՎՎահե Կոստանդյան

Հանրային տրանսպորտից օգտվող գրեթե բոլոր քաղաքացիները դիմակ ունեն, սակայն ոմանք այն պահում են պայուսակներում կամ գրպանում, արձանագրում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները:

Համավարակի դեմ պայքարի ոչ բոլոր կանոններն են պահպանվում: Պատահում են նաև կոպիտ խախտումներ: Դրանցից մեկն արձանագրեց ճանապարային ոստիկանությունը: Վարորդը ուղևոր էր տեղափոխում առանց կանոնավոր ուղևորափոխադրման ճանապահային թերթիկի:

Հակոբ Բաղդասարյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ) - Ճանապարհային թերթիկում համապատասխան բուժակի և մեխանիկի նշագրումներն են լինում, դա կանոնավոր ուղևորափոխադրողների համար կարևոր փաստաթուղթ ա հանդիսանում:

Սա լուրջ խախտում է՝ ասում է մասնագետը: Ըստ էության, երթուղի դուրս գալուց առաջ վարորդը պետք է բուժզննում անցներ: Հիմնականում մշտադիտարկումներն իրականացվում են առավոտյան և երեկոյան՝ տրանսպորտի ծանրաբեռնված ժամերին:

Օրվա ընթացքում էլ շրջիկ ստուգումներ են անում: Խախտումների թվերն ավելանում են՝ ասում է տրանսպորտային անվտանգության մասնագետը:

Արտակ Ֆիդանյան (ՀՀ ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության վարչության գլխավոր մասնագետ) - Երկուշաբթի օրվանից սկսած առ այսօր տեսչական մարմնի կողմից իրականացվել է շուրջ 1300 մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերված խախտումների մասով կազմվել է շուրջ 330 արձանագրություն:

Խախտումները հիմնականում տրանսպորտի գերբեռնվածության, ալկոգելերի բացակայության, դիմակներ չկրելու դեպքերով են: Տրանսպորտի անվտանգության մասնագետի համոզմամբ՝ եթե ուղևորափոխադրող ընկերությունները պահպանեն մեքենաների շարժի սահմանված ժամանակացույցը, գերբեռնվածության խնդիր չի լինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում