Կամավոր ատեստավորման շեմը հաղթահարած ուսուցիչների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքում. Դումանյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կառավարության նիստի ընթացքում հայտնեց, թե քանի ուսուցիչ է կամավոր ատեստավորվել:

«Կամավոր ատեստավորման համար դիմել էին Հայաստանի 1372 ուսուցիչ, գրանցվածներից գործընթացին մասնակցեցին 996 ուսուցիչներ: Կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչներից 468-ը գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորներով կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար: Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը շուրջ 125 հազար դրամ է»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Նա նշեց, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է «Մաթեմատիկա» առարկայից: Մասնակցածների 87 տոկոսը հաղթահարել է շեմը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է «Քիմիա» առարկայից՝ 11 տոկոս:

«Շեմը հաղթահարած ուսուցիչների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում: Մասնակիցների 56 տոկոսը կստանա հավելավճար: Բարձր՝ 54 տոկոս գրանցվել է նաև Շիրակի մարզում և Կոտայքի մարզում՝ 52 տոկոս»,- ասաց Վահրամ Դումանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում