Կանխվել է թմրամիջոցներով փաթեթի ներնետման փորձը «Հրազդան» ՔԿՀ-ում

ՄՄերի Եգորյան

Ոստիկանության Հրազդանի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենցավանի 22-ամյա մի բնակիչ պատրաստվում է հոկտեմբերի 18-ին «Հրազդան» ՔԿՀ որոշ դատապարտյալների թմրամիջոց իրացնել:

Քրեական հետախույզները, համագործակցելով արդարարդատության նախարարության աշխատակիցների հետ, քրեակատարողական հիմնարկի հետնամասում, տարածք թմրամիջոց նետելու պահին, բռնեցին կասկածյալին և բերման ենթարկեցին ոստիկանության Հրազդանի բաժին։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 33 փաթեթ թմրանյութ՝ ընդհանուր 600 գրամից ավելի կանեփի դեղնականաչավուն զանգված, յուրահատուկ հոտով գորշ, սպիտակ ու կապույտ փոշենման զանգվածներ և դեղին հեղուկով ծխամորճ:

Նշանակվել է փորձաքննություն։
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
22-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում