Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Պարեկները բերման են ենթարկել ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող տղամարդուն

ԼԼիլիթ Սեդրակյան

Հոկտեմբերի լույս 19-ի գիշերը Սեբաստիայի փողոցում ծառայություն իրականացրած պարեկները նկատել են առանց համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին ու մեքենայով փախել է. կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Փախուստի ընթացքում «Մերսեդեսը» բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով անվադողերը պայթել են։ Պարեկներն իրենց մեքենայով Իսակովի պողոտայում փակել են «Մերսեդեսի» ճանապարհը, սակայն վարորդը փորձել է փախչել, ու մեքենան բախվել է պարեկների ավտոմեքենային՝ վնասելով այն։

Այդ ընթացքում պարեկները կարողացել են նրան դուրս հանել մեքենայից ու բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Պարզվել է, որ վարորդը Երևանի բնակիչ է, 39 տարեկան, չունի վարորդական իրավունքի վկայական, մեքենան էլ վարել է ոչ սթափ վիճակում։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում