Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է

ԳԳոհար Սարգսյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Պատճառը Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի բացակայությունն էր, որը պարզելու համար դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է ընդմիջում:

Այնուհետև նա կողմերին տեղեկացրել է, որ նիստի ընթացքում Լուսինե Սահակյանը էլեկտրոնային նամակով հայտնել է, որ շարունակում է ծանոթանալ գործի նյութերին:

Հաշվի առնելով գործի ծավալը և այն, որ իրեն չեն տրամադրվել բոլոր նյութերը, նաև փաստաբան Ռուբեն Սահակյանի մահը, Լուսինե Սահակյանը խնդրել է հետաձգել նիստը: Մինչև ընդմիջումը մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել է ավելի խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Սահակյանին, քանի որ նրա վարքագիծը խոչընդոտում է դատական քննությանը:

«Լուսինե Սահակյանը սույն գործով դատական քննությանը ներգրավվել է դատական քննությունն անհնարին դարձնելու նպատակով: Եվ դա անում է ցանկացած եղանակով՝ դատարանում կանգնելով և չնստելով, Ձեր օրինական կարգադրուններին չենթարկվելով, դատական նիստերի դահլիճը ապօրինաբար լքելով»,- ասել է  մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում