Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

ԱԱրևիկ Աբելյան

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 15-ի գիշերը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը ներկայացրել է ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում, արագ արձագանքում ու բացահայտում, ինչպես և աչալուրջ հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։

Հրահանգավորումից հետո պարեկներն անցան ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 3, առանց վարորդական վկայականի՝ 2, ժամկետանց վարորդական վկայականով՝ 2 անձ, 11 անձ էլ մեքենան վարել է՝ չունենալով տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար համապատասխան կարգ։ 1 տրանսպորտային միջոց շահագործվել է փոխարինված համարանիշներով, 7-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Հայտնաբերվել է ստանդարտին չհամապատասխանող լուսային ու ձայնային ազդանշաններով 2 մեքենա։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք, հայտնաբերել մահակներ ու դանակներ, ինչպես և հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 10-ից ավելի անձի։

Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում