2021-ի առաջին կիսամյակում դատապարտվել է 1020 մարդ

ՄՄերի Եգորյան

Հայաստանում 2020 թվականին 2019-ի համեմատ դատապարտվածների թիվը աճել է շուրջ 400-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ դատապարտվածները Հայաստանում 1954-ն են, 92-ը՝ կանայք։ Միևնույն ժամանակ, 1954 դատապարտվածից ազատազրկվել է 960-ը՝ նախորդ տարվա համեմատ 77-ով պակաս: Նշեմ, որ 2017-ին դատապարտվածները եղել են 2410, 2018-ին՝ 1963, իսկ 2019-ին՝ 1556։

Հանցագործություն կատարած անձանցից 53-ը 14-17 տարեկան են, 792-ը՝ 18-ից 29-ը, 822-ը՝ 30-49 տարեկան, 287 դատապարտվածները՝ 50 և բարձր տարիքի:

Ազատազրկման է դատապարտվել 35 անչափահաս։ Նրանք հիմնականում սեփականության, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ են կատարել:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ դատապարտվածների մեծ մասը՝ 1 103-ը, եղել են աշխատանք չունեցող ու կրթություն չստացող անձինք: Նրանց հաջորդում են զինվորական ծառայողները․ 2020 թվականին 383 զինծառայող է դատապարտվել Հայաստանում: Երրորդ տեղում պաշտոնատար անձինք են՝ 32:

Հայաստանում կատարված հանցագործությունների առաջին հորիզոնականում սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են, որոնց թիվը 2020-ին 490 էլ: Հաջորդում են հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝ 439։ Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններով էլ դատապարտվել է 292 մարդ, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններով՝ 217 մարդ: Նախորդ տարի մեծ թիվ են կազմել նաև կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 151։

Ըստ մարզերի՝ ամենամեծ թվով անձինք դատապարտվել են Երևանում՝ 437: Իսկ Սյունիքում նախորդ տարի դատապարտվել է 357 անձ, Շիրակում՝ 199, Լոռիում՝ 194, Տավուշում՝ 177, Գեղարքունիքում՝ 140, Արարատում՝ 139, Կոտայքում՝ 133, Արմավիրում` 124 անձ: Ամենաքիչ դատապարտվածները Արագածոտնում են՝ 54 մարդ։
960 ազատազրկվածից 36.9 տոկոսը մինչև 1 տարի է դատապարտվել, 24.9 տոկոսը՝ 3 տարուց ավելի, 16.4 տոկոսը՝ 1 տարուց ավելի, 12.7 տոկոսը 2 տարուց ավելի, 5.8 տոկոսը՝ 5 տարուց ավելի, 1.8 տոկոսը 8 տարուց ավելի, 1.5 տոկոսը՝ 10 տարուց ավելի:

Այս տարվա վեց ամիսներին արդեն դատապարտվել է 1020 մարդ:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում