Ընտրությունն ընթանում է բնականոն հունով, խախտումներ չկան․ Մեղրիի թիվ 35/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

ԳԳոհար Սարգսյան

«Լուրերի» նկարահանող խումբը Մեղրիում է՝ հետևելու ընտրական գործընթացին։

Թիվ 35/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայկուշ Հովսեփյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց տեղամասում խախտումների մասին ահազանգեր չկան։ 

«Տեղամասի ընտրողների թիվը կազմում է 1555, սակայն մասնակցել է 516 ընտրող։ Ենթադրում եմ, որ քվեարկությունն ավելի ակտիվ կլինի երեկոյան։ Խախտումներ, բողոքներ չկան։ Ընտրությունն ընթանում է բնականոն հունով։ Մեղրիում կա երկու ընտրատեղամաս»,- ասաց Հովսեփյանը։ 

Նշենք, որ ԿԸՀ տվյալներով՝  ժամը 11.00-ի դրությամբ Մեղրիում մասնակցության թիվը կազմում է 14․64 տոկոս։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում